Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանին թույլ է տալիս մասնակցել նախագահական ընտրություններին և 2020-ին, և 2025-ին

Նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանին թույլ է տալիս մասնակցել նախագահական ընտրություններին և 2020-ին, և 2025-ին
20.07.2017 | 11:59

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը վերընտրեց գործող նախագահ Բակո Սահակյանին նոր ժամկետով: Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ընտրված է համարվում թեկնածուն, որ ստացել է պատգամավորների ձայների երկու երրորդը: Սահակյանը հանրապետության նախագահի պաշտոնում կմնա մինչև գործող խորհրդարանի իրավասությունների ժամկետի ավարտը՝ 2020-ը՝ անցումային շրջանում: Գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել են երեք խմբակցություններ՝ «Ազատ Հայրենիք», «Ժողովրդավարական Արցախ» և ՀՅԴ, որ ունեն 28 մանդատ խորհրդարանի 33 մանդատներից, ևս մեկ անկախ թեկնածու:


Սահմանադրական հանրաքվեի արդյունքում 2017-ի փետրվարի 20-ին ԼՂՀ-ում հաստատվեց կառավարման նախագահական համակարգ՝ նախկին կիսանախագահականի փոխարեն: Նոր Սահմանադրության համաձայն՝ մինչև 2020-ը Ղարաբաղը կառավարելու է անցումային շրջանի ռեժիմով՝ խորհրդարանի ընտրած նախագահը: 2020-ին կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Նախագահը կընտրվի հինգ տարով: Նախագահի ընտրությունից հետո վարչապետի պաշտոնը վերացվու է չճանաչված Ղարաբաղում: Նախագահն է ձևավորելու և գլխավորելու կառավարությունը: Բակո Սահակյանը չճանաչված ԼՂՀ նախագահն է արդեն 10 տարի և հին Սահմանադրության համաձայն՝ հուլիսին պետք է անցկացվեին համաժողովրդական նախագահական ընտրություններ, որոնց նա մասնացել չէր կարող: Նոր Սահմանադրությունը նրան թույլ է տալիս իբրև թեկնածու մասնակցել նախագահական ընտրություններին և 2020-ին, և 2025-ին:


Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը անվանել է հայկական կողմի հերթական քաղաքական սադրանք: Նրա խոսքով՝ Բաքուն այդ ընտրությունները գնահատում է իբրև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում: Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը չի ճանաչել ոչ 2015-ի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները, ոչ 2017-ի փետրվարի 20-ի Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նրա խոսքով՝ «անօրինական խորհրդարանում ոչ լեգիտիմ նախագահական ընտրությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ինքնախաբեություն»:


«Լեռնային Ղարաբաղում անօրինական նախագահական ընտությունները բացահայտ խախտում են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նաև միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»՝ ընդգծել է Հիքմեթ Հաջիևը: Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի ու Հայաստանի կոնֆլիկտը սկսվել է 1988-ին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու մասին:
BBC


Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ Լեռնային Ղարաբաղում որևէ ընտրություն ու պիտի հայտարարեր, որ հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին՝ համարելով, որ ԼՂՀ-ն ադրբեջանական տարածք է: Սա հերթապահ հայտարարություն է, որ չունի որևէ իրավական, քաղաքական նշանակություն և Բաքուն ինքն էլ գիտի, որ ավելի մեծ սենսացիա կլիներ, եթե Բակո Սահակյանին շնորհավորեր, քան նրա նախագահությունը չճանաչելն է: Բայց միջազգային ո՞ր նորմերն ու սկզբունքներն է ԼՂՀ ԱԺ-ն խախտել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ